Կոնվերս Բանկը ներկայացրել է աշնան հանգստի լավագույն ուղղությունները

15.09.2023 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #անհպում վճարում
Կոնվերս Բանկը ներկայացրել է աշնանային ամենապահանջված ուղղություններն ու տեսարժան վայրերը, որտեղ կարելի է անմոռանալի պահեր վայելել եւ օգտվել բանկի քարտերից եւ անհպում վճարումների համակարգերից:

Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար՝ Top 3 ցանկում ընդգրկելով Տեներիֆեն, Կիպրոսն ու Մալթան:

Տեներիֆեն խոշորագույնն է Կանարյան կղզիներից: Այս միջարեւադարձային դրախտը գտնվում է Արմ. Աֆրիկայի հարեւանությամբ եւ հայտնի է որպես վայր, որտեղ հավերժ ամառ է: Աշնանը օդի ջերմաստիճանը հասնում է 22-25-ի, սակայն Ատլանտյան օվկիանոսի ջուրը փոքր-ինչ սառն է լինում:

Փոխարենը, շատ հարմարավետ ջերմաստիճան է սպասվում Կիպրոսի ափամերձ ջրերում, որտեղ «իդեալական արեւային օրվա» հավանականությունը հոկտեմբերին 77% է, եւ Մալթայում, որտեղ եւս կանխատեսվում է արեւային տաք եղանակ:

Conde Nast Johansens անկախ տուրիստական ուղեցույցն, իր հերթին, ներկայացրել է հանգստի luxury եւ ամենաէժան տարբերակները:

Աշնանը բարձր դասի հանգստի ամենապահանջված ուղղություններն են Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Խորվաթիան, ԱՄՆ-ը եւ Կարիբյան ավազանի երկրները:

Հետաքրքրական է, որ նույն պարբերականի համաձայն, այդ երկրներից մի քանիսը՝ Պորտուգալիան, Հունաստանը եւ Խորվաթիան, ներառվել են նաեւ ամենաէժան տուրիստական ուղղությունների ցանկում:

Իսկ 2023-ին նոր, հետաքրքիր զգացողություններ որոնողների համար ցանկ է հրապարակել National Geographic-ը, որի ամենատեսարժան վայրերի ցանկում ներառված են Դոդեկանես կղզիները (Հունաստան), Միլոուկին (Վիսկոնսին, ԱՄՆ), Լաոսը, Ապիյան ճանապարհը (Իտալիա), Փուսանը (Հարավային Կորեա), Լունմէն քարանձավները (Չինաստան), Եգիպտոսը, Շոտլանդական սարահարթը, Սլովենիան, Ազորյան կղզիները, Ավստրիական Ալպերը, Մեքսիկայի Հայտնության ազգային պարկը, Չոկեկիրաուն (Պերու), Շվեյցարիան:

«Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ եւ հիշեցնում՝ հանգստի որ ուղղությունն էլ ընտրեք՝ լինի Ձեզ համար նոր երկիր, թե արդեն «հարազատ» դարձած Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, Կոնվերս Բանկն ունի վճարումների հարմարավետ, անվտանգ լուծում յուրաքանչյուրի համար.

-Անհպում վճարումների Apple Pay եւ G-Pay համակարգեր
-Visa Virtual թվային քարտ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
-Visa, MasterCard միջազգային վճարային քարտեր:

Ընտրելով Կոնվերս Բանկը` Դուք կստանաք աշխարհի ամենատարբեր անկյուններում Ձեզ նախընտրելի տարբերակով անկանխիկ վճարումների եւ Converse Mobile հավելվածով ֆինանսները կառավարելու հնարավորություն՝ վայելելով հանգստի յուրաքանչյուր վայրկյանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։

Մանրամասների համար կարող եք այցելել բանկի կայք կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2565
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW