ԱՆԻՖ-ը ներկայացրել է իր եւ գործընկերների 4 տարվա համատեղ գործունեության արդյունքները
26.07.2023 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /


«Անցած տարվա ընթացքում ԱՆԻՖ-ն արդեն գրանցել է ավելի քան 1 միլիարդ 760 միլիոն ՀՀ դրամի (մոտ $4,6 միլիոն) զուտ շահույթ։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ ճգնաժամերի միջով, իսկ ԱՆԻՖ-ի ծրագրերի մեծ մասը մեկնարկել է վերջին երկու տարում»,- ասված է ԱՆԻՖ-ի հաղորդագրությունում:
Ֆոնդի ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ` Ֆլայ Արնա հայկական նոր ազգային ավիաընկերությունն արդեն մեկ տարի չվերթներ է իրականացնում 9 ուղղությամբ:
Ավիաընկերությունը նախատեսում է ընդլայնել չվերթների աշխարհագրությունը:
Հաջորդ ռազմավարական խոշոր ծրագրի` ԱՆԻՖ-ի եւ արաբական Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կայանի կառուցման համար կներդրվի մոտ $200 միլիոն, շահագործումը նախատեսվում է 2025 թվականին:
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի աջակցությամբ երկու տարում, ընդհանուր առմամբ, մեկնարկել է ութ ներդրումային ծրագիր:
Այս կարճ ժամանակահատվածում հաջողված ծրագրերի, տնտեսական ձեռքբերումների եւ ապագա պլանների մասին կից համառոտ տեսանյութում խոսում են ԱՆԻՖ-ի ղեկավարությունը եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: