Փաշինյան. «Գյուղատնտեսության այս տեսակը հեռանկար չունի»

17.07.2023 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզ կատարած այցի ընթացքում հանձնարարել է ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից եւ արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ:

«Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների եւ որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր: Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաեւ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը՝ նշելով, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների:  
Դիտում՝ 1714

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW