Ամերիաբանկ. Միլանից եկած մարզիչները կմարզեն 160 հայ պատանու

31.05.2023 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար
Երեւանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը համախմբել է իտալացի մարզիչներին, մարզաբնակ պատանիներին ու Հայաստանի առաջատար բրենդները:

Այս բարեգործական նախաձեռնությունն իրականացնում է Ամերիաբանկը, որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ «Տաշիր» ընկերությունների խումբը: Ճամբարն անցկացվում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո:

Մայիսի 28-ից հունիսի 7-ը Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում մարզաբնակ 160 պատանի երկու հերթափոխով կմարզվի հայտնի մասնագետների մոտ, կծանոթանա Միլանից ժամանած պրոֆեսիոնալ մարզիչների ֆուտբոլային տեխնիկային` զարգացնելով խաղային հմտությունները:

Պատանիներին մարզելու նպատակով Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոնը եւ Վիրիո Պերելլին։
 
«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց ֆուտբոլը նույնն է ամբողջ աշխարհում: Մենք հույս ունենք, որ այս երեխաներից մի քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Կարեւոր է, որ երեխաները հետեւեն իրենց երազանքներին. միգուցե մի օր նրանք հնարավորություն ունենան խաղալու լավագույն լիգաներում»,- նշել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն, գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլան:  

Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում եւ խաղային իրենց դիրքերում լավագույնն են:

Մանրամասները` տեսանյութում:
Դիտում՝ 2089
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW