Ռուսաստան «զուգահեռ ներմուծման» աճը հանգեցրել է պահեստների դեֆիցիտի ԱՊՀ-ում

10.04.2023 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ներմուծում # դեֆիցիտ #ԱՊՀ
Ռուսաստան «զուգահեռ ներմուծման» աճը հանգեցրել է ԱՊՀ երկրներում պահեստների դեֆիցիտի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NF Group ընկերության ուսումնասիրությունը։

«2022 թվականին ռուսական խոշոր ընկերությունների եւ լոգիստիկ օպերատորների պահանջարկը ԱՊՀ երկրներում պահեստային տարածքների նկատմամբ կրկնապատկվել է եւ շարունակում է աճել։ Բոլոր երկրներում, բացառությամբ Ադրբեջանի, պահեստային տարածքի դեֆիցիտ է նկատվում»,- ասվում է հետազոտության մեջ։

NF Group-ի տվյալներով՝ ռուսական ընկերությունների կողմից հետխորհրդային երկրներում պահեստային տարածքի հարցումների ծավալը ներկայումս կազմում է մոտ 400 հազար քառակուսի մետր։
Դիտում՝ 6941

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW