«Այգ-1» ծրագրի իրականացման համար հատկացվել է անհրաժեշտ հողամասը

02.03.2023 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Այգ-1» #ԱՆԻՖ #արեւային կայան
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է՝ որպես նվիրաբերություն ընդունել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը եւ որպես պետական սեփականություն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Նշվում է, որ որոշման ընդունումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է 10-օրյա ժամկետում ապահովի հողամասերի` Համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը եւ գույքային իրավունքների պետական գրանցումը, որից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է իրականացվի հողամասերով համալրումը ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։

Գործընթացն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման շրջանակում։ «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արեւային էլեկտրակայան: Ներդրման ընդհանուր ծավալը կկազմի մոտ $200 միլիոն։

ԱՆԻՖ-ից հայտնել են, որ ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը, ըստ որի նախատեսվում է կառուցել մինչեւ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչեւ 2030թ․ արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի:

«Ծրագիրն ունի կարեւոր ռազմավարական նշանակություն թե՛ ներդրումային, թե՛ նաեւ Հայաստանի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 14593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW