Կենսաթոշակային տարիքում հարմարավետ կյանք ապահովելու համար անհրաժեշտ են $3-ից մինչեւ $5 միլիոն ծավալի խնայողություններ:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսպես է կարծում Bloomberg MLIV Pulse-ի հարցմանը մասնակցած ներդրողների երկու երրորդը։Աֆրիկայից, ինչպես նաեւ Ավստրալիայից եւ Օվկիանիայից հարցված ներդրողների 50%-ը, 33%-ը՝ Հարավային Ամերիկայից, 31%-ը՝ Հյուսիսային Ամերիկայից, 24%-ը՝ Ասիայից եւ 22%-ը՝ Մերձավոր Արեւելքից, $3-5 միլիոն գումարը բավարար են համարել հարմարավետ կյանք ապահովելու համար: Հարցվածների մոտավորապես մեկ երրորդին անհրաժեշտ է ավելի քան $5 միլիոն: Այս գումարի մասին է նշել Հյուսիսային Ամերիկայից հարցման մասնակիցների 42%-ը, Ասիայից՝ 35%-ը, Մերձավոր Արեւելքից՝ 33%-ը, Եվրոպայից եւ Ավստրալիայից՝ 23%-ը:$5 միլիոնից մինչեւ $20 միլիոն գումարը բավարար է համարել Հարավային Ամերիկայից հարցվածների 33%-ը, Ասիայից՝ 10%-ը, Եվրոպայից՝ 9%-ը եւ Հյուսիսային Ամերիկայից՝ 13%-ը:Թոշակի անցնելու համար $1 միլիոնից պակաս գումար է նշել հարցվածների 25%-ը Աֆրիկայից եւ մոտ 3%-ը՝ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից եւ Ասիայից:Հարցվածների կեսից ավելին կարծում է, որ մինչեւ 2023 թվականի ավարտն իրենց կենսաթոշակային խնայողությունները կավելանան։ Միաժամանակ, հետազոտության մասնակիցների կեսից պակասը կարծում է, որ կենսաթոշակային տարիքում կկարողանան պահպանել իրենց սովորական ապրելակերպը։Հարցմանը մասնակցել է 553 ներդրող աշխարհի բոլոր տարածաշրջաններից։ Tweet Դիտում՝ 6196