Կարեւորվել է տարբեր ներդրումային կապիտալ ծրագրերի իրականացումը

22.12.2022 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ներդրումային կոմիտե
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը:

Կառավարությունից հայտնել են, որ նիստի ընթացքում ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի եւ հարակից 9 գյուղի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ այլ խնդիրների լուծմանը:  
Դիտում՝ 1606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW