Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական եւ ֆինանսական բաղադրիչները

13.12.2022 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակային բարեփոխում #«Ամունդի Գրուպ» #Փաշինյան
ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել կենսաթոշակային բարեփոխման արդյունավետությունը:

Ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը կարեւորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության:

Բերնար դը Վիթն իր հերթին նշել է, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության եւ կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման եւ մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ:
Դիտում՝ 3823
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW