Դասընթաց` մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման թեմայով

11.10.2022 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #դասընթաց #մաքսային ձեւակերպում
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 7-ից կազմակերպում է դասընթաց «Մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում» թեմայով:

ՊԵԿ-ից հայտնել են, որ 10-օրյա դասընթացն անցկացվելու է հոսքերով՝ յուրաքանչյուր հոսքում մինչեւ 4 խումբ՝ մինչեւ 120 մասնակից:

«Յուրաքանչյուր հոսքի դասընթացի տեւողությունը 10 (տասը) օր է՝ 60 ակ/ժամ, որին հաջորդող 5-ից 15 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվելու է դասընթացի մասնակիցների քննությունը: Քննությունն անցկացվում է երկու փուլով՝ համակարգչային թեստավորմամբ եւ մաքսային գործառնությունների իրականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հմտությունների գնահատմամբ:
Քննությունը դրական հանձնած է համարվում երկու փուլերը դրական հանձնած մասնակիցը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Նշվում է, որ դասընթացները տեղի կունենան Երեւան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ քննությունը՝ Երեւան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում:

Լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Կից ֆայլով ներկայացվում է նաեւ դասընթացի ծրագիրն ու դիմումի ձեւը:
Դիտում՝ 2748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW