«Գալաքսի» խումբը ներկայացրել է տնտեսական ազդեցության ցուցանիշները
05.10.2022 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /


Զեկույցում ներկայացված են խմբի հարկային վարկային պորտֆելը, աշխատակիցների թիվն ու աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության տվյալներ, կարեւոր այլ տեղեկատվություն։
Մասնավորապես, նախորդ տարի «Գալաքսի» խումբը ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 15.2 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 30.2 միլիոն ԱՄՆ դոլար): Հարկային վճարումները նախորդ տարվա համեմատ աճել են 31%-ով։
«Գալաքսիում» մեզանից յուրաքանչյուրն անհատապես եւ հավաքականորեն նպաստում է ընկերության զարգացմանը, աճին` գեներացնելով գաղափարներ, իրականացնելով դրանք, հաղթահարելով մարտահրավերները միասին: Իսկ Հայաստանի տնտեսական զարգացման գործում ներդրում ունենալը «Գալաքսիի» գործունեության կարեւոր նախապայմաններից է, եւ մոտիվացիա մեր աշխատակիցների համար», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Գալաքսի» ընկերությունների խմբում 2021թ.-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 387,329 դրամ, պետական բյուջե է փոխանցվել մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ` արձանագրելով ավելի քան 34 տոկոս աճ նախորդ տարվա հետ համեմատած: Տեղական շուկայից գնումները կազմել են շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ավելի քան 55%։
Տարեկան զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: