Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին եւ վիրավորում ստացած անձանց:Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում:Ըստ այդմ, սոցիալական աջակցություն կտրվի պայթյունի հետեւանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին եւ վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց՝1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ ա. հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.բ. հիվանդանոցային պայմաններում երեք եւ ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով: Tweet Դիտում՝ 4195