Կոստին. Արեւմտյան բանկերը պատրաստ են փոխանակել իրենց ակտիվները ՌԴ-ում
05.09.2022 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանյան ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը։
«Արեւմտյան բանկերը պատրաստ են փոխանակել ակտիվները, դրանով հետաքրքրված են, սակայն քաղաքական իշխանությունները թույլ չեն տալիս դա անել։ Միայն թվում է, թե այնտեղ բիզնեսի ազատություն կա։ Մենք արել ենք նման առաջարկ, պատրաստ ենք մեր ակտիվները փոխանակել Ռուսաստանում օտարերկրյա բանկերի ակտիվների հետ, եւ, կրկնում եմ, նրանց կողմից հետաքրքրություն կա։ Եվրամիության քաղաքական ղեկավարությունը դեռ թույլ չի տալիս դա անել։ Միգուցե հասունանան»,- ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Կոստինի խոսքերը։
Բանկիրն ընդգծել է, որ օտարերկրյա ընկերությունները հնարավորություն ունեն դուրս գալ ակտիվներից, իսկ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան բանկերից օտարերկրյա ակտիվները «ուղղակի գողացել են»։
«Օրինակ՝ մեր բանկը Գերմանիայում։ Ասում են՝ կարող եք վաճառել ձեր ակտիվը, բայց դրա դիմաց ստացված գումարը, որը կազմում է մոտ €3 միլիարդ, սառեցվելու է մինչեւ պատժամիջոցների չեղարկումը։ Իսկ ե՞րբ կչեղարկվեն եւ արդյոք կչեղարկվե՞ն, ոչ ոք չգիտի»,- ասել է Կոստինը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: