Fitch-ը զգալի ռիսկեր է տեսնում, որ ԵԱԶԲ-ն կարող է հայտնվել պատժամիջոցների տակ

18.03.2022 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #ԵԱԶԲ #պատժամիջոցներ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից մինչեւ «B», հաղորդում է Prime գործակալության` վկայակոչելով Fitch-ի հաղորդագրությունը:

Բացի այդ, Fitch-ը բանկի վարկանիշը տեղադրել է վերանայման ցուցակում՝ դրա հետագա իջեցման հնարավորությամբ։

«Հաշվի առնելով Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ հակասությունների լրջությունը եւ ԵԱԶԲ-ում ռուսաստանյան բաժնեմասը (66%), Fitch-ը զգալի ռիսկեր է տեսնում առ այն, որ ԵԱԶԲ-ն կարող է հայտնվել արեւմտյան պատժամիջոցների տակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս դեպքում պատժամիջոցները զգալի ազդեցություն կունենան ԵԱԶԲ-ի՝ պարտքը սպասարկելու կարողության վրա։ Fitch-ը նաեւ կարծում է, որ Ռուսաստանի մեծ բաժնեմասի պատճառով բանկը կբախվի սահմանափակումների՝ իր ռազմավարության իրականացման հարցում:

ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ Դրա մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է $7 միլիարդ։
Դիտում՝ 4825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW