Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան եւ Բելառուս

10.03.2022 | 08:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amazon #Ռուսաստան #Բելառուս
Ամերիկյան Amazon առցանց ռիթեյլերը դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան եւ Բելառուս՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, հայտնում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության բլոգում հրապարակված հաղորդագրությունը։

«Հաշվի առնելով Ռուսաստանում եւ Ուկրաինայում ընթացիկ իրավիճակը՝ մենք լրացուցիչ գործողություններ ենք ձեռնարկել տարածաշրջանում։ Մենք դադարեցնում ենք ապրանքների առաքումը Ռուսաստանի եւ Բելառուսի հաճախորդներին»,- ասված է Amazon-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Amazon-ը հայտարարել էր, որ դադարեցրել է Amazon Web Services (AWS) ամպային ծառայության նոր հաճախորդների ընդունումը Ռուսաստանից եւ Բելառուսից: Ընկերությունը նաեւ սահմանափակում է Ռուսաստանից լսարանի հասանելիությունը Prime Video սթրիմինգային ծառայությանը:

Amazon-ը պարզաբանում է, որ Ռուսաստանի տարածքում չունի տվյալների մշակման կենտրոններ կամ այլ ենթակառուցվածք։
Դիտում՝ 2775

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW