Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը

28.09.2021 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #Թբիլիսի #գնացք
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են ինչպես Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, այնպես էլ առցանց:  

«Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երեւանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից պլացկարտում վերեւի տեղի համար մինչեւ 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար»,- հայտնում են ՀԿԵ-ից:
Դիտում՝ 4910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW