Հայաստանյան SPRING PR ընկերությունը PR ոլորտի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards-2021-ի հաղթող է։IPRA Golden World Awards մրցանակաբաշխությունը PR աշխարհի ամենակարեւոր, ազդեցիկ եւ հեղինակավոր ամենամյա իրադարձությունն է, այն PR ոլորտի «Օսկար» է համարվում։ SPRING PR-ը IPRA Golden World Awards-ում հաղթող ճանաչված առաջին հայկական ընկերությունն է։ «Որպես հաղորդակցությունների ոլորտի ընկերություն՝ SPRING PR-ը միշտ առաջնորդվել է միջազգային ընդունված չափանիշներով եւ գրագետ ու էթիկական հաղորդակցություններ վարելու սկզբունքներով։ Մեզ համար շատ կարեւոր էր միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնել հենց այս արշավով, ցույց տալ մեր խոհարարական հարուստ մշակույթը, փորձը եւ մեր երկիրը դիրքավորել որպես զբոսաշրջային ցանկալի ու պահանջված ուղղություն»,- նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր եւ միջազգային նախագծերի տնօրեն Տաթեւիկ Սիմոնյանը:Մրցանակաբաշխությանը SPRING PR-ը ներկայացել էր «Համերի ճանապարհ» մշակութային PR-արշավով, որը հաղթող է ճանաչվել Ճանապարհորդություն եւ զբոսաշրջություն (Travel and tourism) անվանակարգում: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ մի քանի փուլով իրականացված «Համերի ճանապարհ» արշավի նպատակն էր հանրահռչակել հայկական խոհանոցը, հայկական խոհարարական ավանդույթները եւ հյուրընկալության սկզբունքները, խթանել Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության ներուժի զարգացումը եւ բարձրացնել զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի ճանաչելիությունը։«Համերի ճանապարհ» արշավը ներառում էր մի շարք նախագծեր՝ «Համերի ճանապարհ» ֆիլմը, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների մասնակցությամբ իրականացված մեդիա տուրերը Հայաստան, ինչպես նաեւ GASTRO COUTURE-ը՝ հայկական ավանդական խոհանոցի, մեր երկրի հյուրընկալության ավանդույթների կոնցեպտուալ հիմքով ստեղծված նորաձեւության բացառիկ ցուցադրությունը։GASTRO COUTURE-ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իրականացրել է «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան հետ համատեղ: Ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհների՝ խոհանոցի եւ նորաձեւության յուրօրինակ համադրության արդյունքում է ծնվել այս նախագիծը, որի ոգեշնչման աղբյուրը ազգային խոհանոցն ու մշակույթն են: ««Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքելությունն է հայկական խոհանոցի եւ խոհարարական արվեստի ճանաչելիության բարձրացումն ամբողջ աշխարհում։ SPRING PR ընկերության հետ մեր՝ տարիների համագործակցության ընթացքում իրականացված յուրաքանչյուր նախագծի հիմքում հենց այդ նպատակն է եղել, միասին կյանքի կոչած մեր բոլոր համարձակ գաղափարներն ու ծրագրերը, միանշանակ, իրենց դրական ազդեցությունն են ունեցել Հայաստանում գաստրոտուրիզմի, զբոսաշրջության զարգացման, հայկական ավանդույթների պահպանման եւ տարածման գործում։ Հպարտ եմ, որ մեր գործընկեր SPRING PR-ը կարողացել է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնել ըստ արժանվույն, եւ երկարատեւ ու հետեւողական աշխատանք պահանջող այս արշավով ցույց տալ մեր երկրի մշակույթի ողջ գրավչությունը»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:Միջազգային PR ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը, բարձր գնահատելով SPRING PR-ընկերության «Համերի ճանապարհ» արշավը, ասել է. «Ճանապարհորդություն եւ տուրիզմ անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեց SPRING PR ընկերության «Համերի ճանապարհ» արշավը։ Այս արշավն օգնեց հայկական ավանդական խոհանոցի մասին տեղեկությունները կիսել գաստրոնոմիկ նոր «փորձառությունների քաղց» զգացող աշխարհի հետ»»։ IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ զբոսաշրջության, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար։ Նշենք, որ 2019 թվականին SPRING PR-ի 10-ամյակի առիթով ընկերության նախաձեռնությամբ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards 2019 մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքն անցկացվեցին Երեւանում։ Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավել երկրներից։ IPRA Golden World Awards 2019-ին մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Global Host Award (Միջազգային հյուրընկալող) մրցանակը շնորհվեց SPRING PR ընկերությանը՝ նման խոշոր միջոցառումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու եւ նոր նշաձող սահմանելու համար։ SPRING PR հետազոտական եւ PR ընկերությունը հիմնադրվել է 2009թ. եւ մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման եւ հետազոտությունների ոլորտներում: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների հետ:SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards-ը (Communication for Future Davos Awards)։ Tweet Դիտում՝ 8151