Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայր կկառուցվի

29.07.2021 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մայլեռ» #Արագածոտն #լեռնային հանգստավայր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել է, որ կազմակերպությունը շուրջ 15 միլիարդ դրամ կներդնի միայն ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար։ Եվս 15 միլիարդ դրամի ներդրում կներգրավվի հյուրանոցային հատվածի կառուցման համար։

Ծրագրի իրականացումից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով։ Լեռնային համալիրի կառուցման աշխատանքներում կներգրավվեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ։
Դիտում՝ 2451

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW