ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում վերապատրաստում են անցել: Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար: «Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների խորը վերլուծության եւ արդյունքում ռիսկային հարկ վճարողների թիրախավորման, վարքագծի ուսումնասիրության, հարկային կարգապահության բարձրացման եւ կանխատեսումների համար՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել Microsoft BI ծրագրակազմը: Դասընթացի միջոցով գործիքակազմի հատկությունների մասին ձեռք բերված գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կիրառել գործիքակազմը կոմիտեի աշխատանքներում»,- ասված է հաղորդագրության մեջ: Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են քնություն եւ ստացել հավաստագրեր: Tweet Դիտում՝ 1485