Օսիպյանն ընտրվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի տնօրենների խորհրդի անդամ
13.02.2021 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես տեղակացնում է Տնտեսական լրագրողների ակումբը, նա կղեկավարի բանկի խորհրդի Ռիսկերի կառավարման հանձնաժողովը։
Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկը Ռուսաստանի խոշորագույն բանկերից է եւ ռուսական ֆինանսական շուկայում աշխատում է շուրջ 28 տարի։ Այն բանկային ծառայություններ է մատուցում ավելի քան 170 000 կորպորատիվ հաճախորդների, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Բանկի Ֆիզիկական անձ հաճախորդների թիվը գերազանցում է 700 000-ը:
Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա հուլիսին Աշոտ Օսիպյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից առաջադրվել էր Տաջիկստանի խոշորագույն «Էսխատա» բանկի խորհրդի անդամ: Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը հաստատել էր նրա անդամակցությունը: «Էսխատա» բանկն ունի 21 մասնաճյուղ,191 սպասարկման կետ եւ ավելի քան 2000 աշխատակից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: