Երեւան /Մեդիամաքս/. Credit Agricole ֆրանսիական բանկային խմբի նախագահ Ռընե Կառոնը## շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, Կառոնի ուղերձում, մասնավորապես, ասվում է.“Տարբեր առիթներով մենք հնարավորություն ենք ունեցել գնահատելու Ձեր արհեստավարժ խստությունը, լսելու ունակությունը եւ Ձեր բաց միտքը: Ձեր ղեկավարության ժամանակահատվածում Կենտրոնական բանկը եւ Հայաստանի բանկային համակարգը շատ մեծ առաջընթաց ունեցան, ինչը Ձեր երկրի զարգացման համար կարեւոր բաղադրիչ է հանդիսանում: Դուք քաջ տեղյակ եք ԱԿԲԱ բանկի ստեղծման եւ զարգացման գործում Credit Agricole-ի ունեցած դերակատարման մասին. ի սկզբանե խորհրդատվական աջակցությամբ եւ անձնակազմի պատրաստմամբ, այնուհետեւ` առեւտրական եւ համակարգային գործընկերությամբ եւ, ի վերջո, 28% մասնաբաժնով ռազմավարական մասնակցությամբ, ինչը Դուք հաստատեցիք 2006 թվականի հոկտեմբերին”:ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը նշում է, որ 2006 աշնանաը Credit Agricole խումբը ձեռք բերեց Հայաստանի գյուղատնտեսության փոխօգնության բանկի (ԱԿԲԱ-բանկ) բաժնետոմսերի 28%-ը, որը վերանվանվեց “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի”: Tweet Դիտում՝ 5752