Ամերիաբանկը The Banker-ի կողմից արժանացել է «Տարվա լավագույն բանկ» մրցանակին
03.12.2020 | 20:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:
Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանաբաշխության ընթացքում մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների եւ նորարարական մոտեցումների համար.
«Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացրել է հետազոտություններ` կարեւորելով արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության եւ հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը: Հայաստանում տարվա լավագույն բանկ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի եւ բանկային նոր ու ժամանակակից գործիքների ներդրման համար»:
Ամսագրի կողմից ընդգծվել է նաեւ, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը էական ներդրում է ունեցել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու գործում: Առանձնակի կարեւորվել է բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր եւ միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել եւ ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում:
Ամերիաբանկի հիփոթեքային եւ ավտովարկավորման առցանց հարթակները եւս համարվել են նորարար լուծումներ, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:
The Banker ամսագրի մրցանակաբաշխությունը աշխարհում հանդիսանում է լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշը: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր:
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: