Քննարկվել է զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը

14.11.2020 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների եւ հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված հարցեր:

«Մեր առաջիկա գործունեության կարեւոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաեւ հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք եւ ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաեւ այն, թե ինչ լրացուրցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն եւ համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»,- նշել է վարչապետը:

Ներկայացվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շրջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ եւ ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ:   

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է տեղեկատվություն «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքի շրջանակում ստացված միջոցների, դրանց օգտագործման ուղղությունների եւ նպատակների վերաբերյալ:  

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնրարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավեագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար:
Դիտում՝ 2154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW