Առցանց գրանցման հնարավորություն՝ Հայբիզնեսբանկի Մոբայլ բանկինգ հավելվածում

17.09.2020 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Մոբայլ բանկինգ

Հայբիզնեսբանկը շարունակաբար մեծացնում է հեռահար ծառայությունների շրջանակը:

Մասնավորապես, ինչպես նշել են բանկում, Մոբայլ բանկինգ հավելվածը համալրվել է նոր հնարավորությամբ՝ այսուհետ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առցանց գրանցվել ինչպես բջջային հավելվածի, այնպես էլ կայքէջի միջոցով:

Առցանց գրանցման համար անհրաժեշտ է այցելել այս հղումով կամ ներբեռնել ABB mobile banking հավելվածը App Store կամ Play Market հարթակներից:

Վերջերս հավելվածը համալրվել է նաեւ փոխանցում քարտին ծառայությամբ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին 24/7 ռեժիմով Հայբիզնեսբանկի իրենց ցանկացած հաշվից կատարել փոխանցում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերին (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քարտերի)՝ մուտքագրելով միայն քարտի 16 նիշերը: Փոխանցված գումարը մուտքագրվում է քարտին հաշված րոպեների ընթացքում:  

Հայբիզնեսբանկի Մոբայլ բանկինգ հավելվածը հասանելի է iOS եւ Android հարթակներում:  
Մանրամասները բերված են այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Դիտում՝ 3593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW