Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ// եւ ամբողջությամբ ընդունել է “Բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին” եւ “Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերություններին սնանկացման մասին” օրենքների փոփոխություններն ու լրացումները:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մարտի 17-ին հանդես գալով խորհրդարանում, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ օրենսդական այդ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների վստահությունը ֆինանսական կառույցների հանդեպ:Ներկայացված փաթեթը մշակվել է գերմանացի մասնագետների աջակցությամբ եւ թույլ է տալիս ստեղծել եվրոպական մակարդակի ընդհանուր էլեկտրոնային տեղեկատվական համակարգ: Tweet Դիտում՝ 6433