«Հայաստան» հիմնադրամի հաշվեհամարին հավաքագրվել է շուրջ $208 հազ․

11.04.2020 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
# «Հայաստան» համահայկական հիմնադրամ #դրամահավաք-արշավ
Ապրիլի 11-ի դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է $208,559.49՝ նախատեսված գումարի 104.28%-ը:

Հիմնադրամում նշել են, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը համաճարակի դեմ ուղղված համահայկական դրամահավաք-արշավին նվիրաբերել է $20,000:


«Հայաստան» համահայկական հիմնադրամը այդ միջոցները հատկացնում է մեր հայրենակցներին Ռուսաստանից Հայաստան տեղափոխումը կազմակերպելուն։

Արդյունքում ս.թ. ապրիլի 12-ին Հայաստան կվերադառնա 60 հայրենակից։

«Դրամահավաքը շարունակվում է։ Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին: Նվիրատուների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի էջում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW