Վերին Լարսում գոտի կառանձնացվի Հայաստանի բեռների համար

30.03.2020 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերին Լարս #Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարության հետ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն այն մասին, որ այդ երկրները «կանաչ գոտի» կապահովեն Հայաստանի համար նախատեսված բեռների համար:

«Այսինքն՝ Վրաստանի տարածքով եւ Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի Հայաստանի բեռների համար: Քաղաքական պայմանավորվածությունը կա, հիմա պետք է այն իրականություն դարձնել եւ կյանքի կոչել», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում հանդիպելով արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը եւ ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ կան:
Դիտում՝ 1288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW