Քարտային նոր մշակույթի մասին հայտարարած IDBank-ը, բացի նոր քարտատեսակներից, առաջարկում է նոր՝ արդիական լուծումներ. hաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները՝ IDBank-ն այլեւս քարտի հետ թղթային PIN կոդ չի տրամադրում։ Հաճախորդն ինքն է ակտիվացնում քարտը բանկոմատի միջոցով եւ ստեղծում է PIN կոդ, ինչը, բացի հարմարավետությունից, ապահովում է նաեւ տեղեկատվական անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ։ Ծառայությունն առայժմ հասանելի է IDBank-ի, Ամերիաբանկի, Արդշինբանկի, Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ նման հնարավորություն ունեցող այլ բանկոմատներում։ «Քարտի ակտիվացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է տվյալ քարտատեսակի պայմաններում՝ բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am:Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող թվային ծառայություններն ու նոր լուծումներ առաջարկում հաճախորդի հարմարավետության համար»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12464