ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Mastercard միջազգային վճարային համակարգն իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով եւ ուղեւորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։ ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է Mastercard քարտի բոլոր քարտապաններին, որ հնարավոր է ամրագրել կացարան Booking.com կայքի հատուկ էջից եւ ստանալ 4-10% cashback: Գումարի փոխհատուցման տարբերակով հաճախորդները կարող են ամրագրել Booking.com կայքի հատուկ էջում, իսկ cashback-ը՝ ստանալ մեկնելուց հետո 65 օրվա ընթացքում: Առաջարկը կտեւի մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը:«Դեբետային քարտերի օգտագործումը՝ Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտերով եւ World Black Edition պրեմիում կատեգորիայի քարտերով ոչ միայն շահավետ է, այլեւ հեշտ եւ անվտանգ»,- ասված է հաղորդագրությունում: Mastercard քարտերն ունեն մի շարք առավելություններ եւ առանձնահատկություններ՝- մինչեւ 10 000 դրամ վճարումներ՝ մեկ հպումով եւ առանց PIN կոդ մուտքագրելու,- քարտային հաշվի օնլայն լիցքավորում՝ TelCell եւ Easy Pay վճարային տերմինալների միջոցով կամ cash-in բանկոմատներում՝ թղթադրամները փաթեթով մուտքագրելու միջոցով,- արտերկրից ուղարկված դրամական փոխանցումների ակնթարթային ստացում՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգի միջոցով՝ նշելով միայն Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը եւ գումարը,- անհպում կրիչներ՝ այլ ոչ թե մագնիսական, ինչը ավելի անվտանգ է եւ դժվար է ենթարկվում կեղծման,- միացում Secure Code ծառայությանը, որն ինտերնետ գնումների պահին պահանջում է հաստատում SMS-հաղորդագրության միջոցով՝ անվտանգ դարձնելով գնման գործընթացը։ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով՝- դրամ,- դոլար,- եվրո,- ռուբլի:Mastercard Gold քարտերով կարելի է գումար կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում գործող բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով։ Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում եւ կատարել անկանխիկ գործարքներ ավելի քան 32 միլիոն վաճառքի եւ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը 184-ն է, որոնցից 27-ը, հիմնական գործառույթներից բացի, ապահովված են միաժամանակ Cash-in եւ Recycling գործառույթներով: Tweet Դիտում՝ 6233