Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժոզեֆ Ստիգլիցին

22.01.2020 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Դավոս
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցին իր կյանքում ունեցած դերակատարման համար:

Արմեն Սարգսյանը եւ տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը որպես բանախոսներ մասնակցել են «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը:

Նախագահը պատմել է, որ 1996 թվականին որպես Հայաստանի վարչապետ պաշտոնավարելիս աղքատության հաղթահարման հարցում անհամաձայնություն է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։

«Աղքատության հաղթահարման ձեւն ինձ համար՝ որպես վարչապետ, զարգացումն էր։ Համաշխարհային բանկի նախագահի հետ մենք եկանք ընդհանուր հայտարարի՝ Հայաստանը դարձնել ոչ թե աղքատության դեմ պայքարող երկիր, այլ զարգացնել այն։ Այդ «մարտում» ինձ քաջալերում էին գլոբալիզացիայի վերաբերյալ պրոֆեսոր Ստիգլիցի հոդվածները», - ասել է Արմեն Սարգսյանը:
Դիտում՝ 880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW