Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ

15.01.2020 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գագիկ Խաչատրյան #ՊԵԿ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին այսօր առավոտյան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Խաչատրյանների փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ բժիշկներն արձանագրել են սրտաբանական եւ հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտություն։

Գագիկ Խաչատրյանը ներկայում բժիշկների վերահսկողության տակ է։

Գագիկ Խաչատրյանը մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։

Նա մեղադրվում է 2008-2014-ին պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի վատնման գործով։
Դիտում՝ 11137

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW