Լոռին՝ տուրիզմը զարգացնելու ճանապարհին

09.09.2019 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լոռի #տուրիզմ
Լոռու Տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնը եւ Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնն այսօր ամփոփել են իրենց գործունեության մեկ տարին։

«Կենտրոնը կարեւոր կառույց է Լոռու մարզի համար, քանի որ մինչ այդ չկար որեւէ այլ կառույց, որը կզբաղվեր զբոսաշրջային հիմնախնդիրներով՝ փորձելով գտնել դրանց լուծումները»,- նշել է Լոռու Տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնը համակարգող Գեւորգ Վարդանյանը։

Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնի համակարգող Անի Մալոյանն էլ հայտնել է, որ կենտրոնի մեկամյա գործունեության ընթացքում հասկացել են, թե որն է լինելու քաղաքային տուր պրոդուկտը, այն է՝ «ներկայացնել Վանաձորը որպես զբոսաշրջային քաղաք»:

«Առաջիկայում նախատեսում ենք նաեւ քաղաքային տուր՝ ներառելով Խորհրդային տարիների տեսարժան վայրերը բացահայտելով Կիրովականի ինդուստրիալ անցյալը»,- հավելել է նա։


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ողջունել է կենտրոնների գործունեությունը եւ նշել, որ մարզպետարանը միշտ պատրաստ է աջակցել՝ ակնկալելով հետագա առավել արդյունավետ համագործակցություն։

Երկու կենտրոնները գործում են Լոռու մարզպետարանի շենքում՝ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագիր կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Դիտում՝ 2557
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW