Սննդամթերքի գները հուլիսին նվազել են
05.08.2019 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 11,7% գնաճ, իսկ 2019թ. հունիսի համեմատ` 17,3% գնանկում:
Մրգի ապրանքախմբում անցած տարվա հուլիսի համեմատ արձանագրվել է 0,1%, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 23,3% գնանկում:
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4,3%, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 1,2% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում հուլիսին անցած տարվա համեմատ գները նվազել են 4,9%, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 1%-ով:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5,1% գնաճ, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0,9% գնանկում: Ընդ որում, ձվի գինը մեկ ամսում նվազել է 2,7%-ով:
Մսամթերքն անցած տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 3%-ով, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ էժանացել 0,4%-ով:
2019թ. հուլիսին հունիսի համեմատ ձկան եւ ծովամթերքի գները նվազել են 0,2%-ով, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի գները՝ 0,1%-ով:
Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0,4% գնանկում:
2019թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ բենզինի 4,2% գնանկումն ուղեկցվել է դիզելային վառելիքի 0,3% գնաճով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սակագների 0,2% աճ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: