Հարկային եկամուտները գերակատարվել են 63 մլրդ դրամով

09.07.2019 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ ամբողջ տարվա համար կանխատեսված շուրջ 63 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է առաջին կիսամյակի արդյունքներով։

«Սակայն սա չի նշանակում, որ նման ցուցանիշ կգրանցվի նաեւ երկրորդ կիսամյակում։ Մենք ուղղակի շուրջ 63 մլրդ գերակատարումը բերել ենք առաջին կիսամյակ, քանի որ ծրագրային ցուցանիշի որոշակի վերապահումով վերաբաշխում ենք ունեցել»,-լրագրողների հետ զրույցում հայտնել է Դավիթ Անանյանը։

«Եթե ճիշտ վերապահում ունենայինք, ապա առաջին կիսամյակի համար կունենայինք 23 մլրդ, մյուս ինն ամսվա կտրվածքով՝ 40 մլրդ եւ տարվա կտրվածքով՝ 63 մլրդ դրամ։ Սակայն, ծրագրային համամասնությունների համեմատության արդյունքում մենք տարեկան գերակատարման սպասելիքները փաստացի իրականացրել ենք կիսամյակով, որն այլեւս աներկբա է»,- հավելել է ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանի խոսքով՝ «վատ է, որ այսօր հնարավորություն կա գերակատարված 63 մլրդ դրամից միայն 25 մլրդ-ը ծախսել»։

«Պետք է ամբողջը ծախսեինք, եւ որքան շուտ ու արդյունավետ, այնքան լավ, քանի որ այդ ծախսը կապահովի շրջապտույտ եւ տնտեսական աճ»,- նշել է նա։
Դիտում՝ 1044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW