Արմենբրոկը գնել է Կապիտալ Ինվեստմընթս-ի բաժնետոմսերի 100 տոկոսը

19.06.2019 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմենբրոկ #Կապիտալ Ինվեստմընթս
2019 թվականի հունիսի 13-ին «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը եւ «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտել են բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

Այս գործարքի արդյունքում «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը:

Միաժամանակ, «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հետ փոխկապակցված «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը գործարքում որեւէ կերպ չի ընդգրկվել եւ շարունակելու է գործել որպես ինքնուրույն իրավաբանական անձ:

Ընկերությունների ղեկավարների հաղորդմամբ, միացման գործարքը երկկողմանի նպատակահարմար է դարձել, հաշվի առնելով շուկայում առկա մրցակցային պայմանները եւ հետագա գործունեության հեռանկարները:

Ըստ «Արմենբրոկ»-ի Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի, «Կապիտալ Ինվեստմընթս»-ի ռազմավարությունն ու բիզնեսը ամբողջությամբ կինտեգրվեն «Արմենբրոկ»-ի գործունեության շրջանակներում: Նրա խոսքով, «Արմենբրոկ»-ը մեծ պատվով եւ պատասխանատվությամբ է մոտենում «Կապիտալ Ինվեստմընթս»-ի գործընկերների եւ հաճախորդների հետ համագործակցելու հնարավորությանը եւ վստահեցնում, որ նրանք կշարունակեն ստանալ անհատականացված մոտեցում, առաջնակարգ ծառայություններ եւ բարձրորակ սպասարկում:
 
«Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկայում գործել է 2006 թվականից՝ ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա:
Դիտում՝ 12470

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW