ԼՂՀ վարչապետը բանկիրներին կոչ է արել տրամադրել ավելի մատչելի վարկեր
03.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 3 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարությունը վերանայում է իր վարկային քաղաքականությունը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունում, այդ մասին ասել է հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը` Լեռնային Ղարաբաղում գործող բանկերի կառավարիչների հետ հանդիպմանը:
Արա Հարությունյանը հանդես է եկել բանկային կապիտալի լայն ներգրավման օգտին` հիփոթեքային վարկավորման եւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրերի իրագործման նպատակով:
Պետական եւ բանկային միջոցների ներգրավման միջոցով նախատեսվում է աջակցել երկրի բնակչությանը:
Կառավարության եւ բանկերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ԼՂՀ շրջկենտրոններում արտոնյալ պայմաններով ակտիվ հիփոթեքային վարկավորում իրագործելու վերաբերյալ: Առաջին երեք տարիներին փոխառուները կվճարեն միայն տոկոսները, որից հետո միայն կսկսեն մարել հիմնական գումարը: Բնակավայրի ձեռք բերման կամ կառուցման համար կգործի տարեկան 12% տոկոսադրույք, որի կեսը կվճարի պետությունը: Հիփոթեքային վարկը կտարամադրվի 15-20 տարի ժամկետով:
Բանկերը մատչելի պայմաններ կառաջարկեն նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար: Ներկա 2-3 տարիների փոխարեն վարկերը կտրամադրվեն 5 տարի ժամկետով` հեշտացված ընթացակարգով:
ԼՂՀ վարչապետը կոչ է արել բանկիրներին համագործակցել ԼՂՀ Ներդրումային հիմնադրամի հետ, որի միջոցով պետությունը կիրագործի իր բոլոր վարկային ծրագրերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: