Կոնվերս Բանկի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ եւս մեկ քաղաքացու, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։Ավելի վաղ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են տեղի ունեցել Կոնվերս Բանկի՝ Երեւանում եւ Կոտայքում տեղադրված շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից:ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, եւ անջատված մասով գործն ուղարկվել էր դատարան:«Ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս մեկի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1987 թվականին»,- հայտնում է Քննչական կոմիտեն:32-ամյա տղամարդը, ինքնությունը չպարզված անձի հետ համագործակցելով, 2018թ. օգոստոսի 18-ին Հրազդանում գտնվող բանկոմատից համակարգչային ծրագրի գործարկմամբ, փորձել է հափշտակել այնտեղ առկա առանձնապես խոշոր չափերով ողջ գումարը, սակայն բանկոմատից ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 800 000 դրամ գումարը, ձեռքի պայուսակում տեղավորելուց հետո, տեղում բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից։Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Նախաքննությունը շարունակվում է։ Tweet Դիտում՝ 1872