$55 մլն-ի ծրագրեր են իրականացվելու, ասել է փոխվարչապետը

24.08.2018 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Արծվիկ Մինասյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ կառավարությունը պատրաստվում է շուրջ $55 մլն արժողությամբ ծրագրեր իրականացնել:

Այս մասին փոխվարչապետն ասել է՝ ամփոփելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպումը:

«Միջազգային վարկային միջոցներն ուղղվելու են միայն նպատակային, ռազմավարական ծրագրերին»,- ընդգծել է նա՝ նշելով, որ ծրագրերի մի մասը զբոսաշրջության ուղղությամբ են, որոնք իրականացվելու են Զբոսաշրջության պետական կոմիտեի մոնիտորինգի ներքո:

Անդրադառնալով պետական համակարգում նախատեսվող օպտիմալացումներին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ հաստիքների կրճատումը կառավարության «ամենավերջին քայլն է լինելու»:

«Առաջին հերթին՝ պետք է նվազեցնենք ծախսերը բոլոր այն ուղղություններով, որոնք անարդյունավետ են ու որտեղ ունենք մեծ կորուստներ, եւ միայն վերջում անցնենք հաստիքային ցուցակներին, եթե դրա կարիքը կլինի: Օպտիմալացումն ինքնանպատակ չէ. դրա արդյունքում պետք է պետական կառավարման համակարգում ունենանք աշխատավարձերի բարձրացում, կարողանանք ավելի որակյալ կադրեր ներգրավել եւ քաղաքացիներին ավելի բարձր մակարդակով ծառայությունները մատուցել»,- նշել է փոխվարչապետը:
Դիտում՝ 2371
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW