Հայէկոնոմբանկը բարելավել է վերանորոգման նպատակով տրամադրվող բնակարանային միկրովարկի պայմանները

03.08.2018 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #միկրովարկ
Հայէկոնոմբանկը վերանայել է բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող Բնակարանային միկրովարկի պայմաններն, ինչի արդյունքում իջեցվել է վարկատեսակի տոկոսադրույքը:

Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.9% է, իսկ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգման դեպքում՝ 10%:

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 60 ամիս ժամկետով, 6-12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Այն դեպքում, եթե վարկի գումարի 50%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների (դրսի պատուհան, դրսի դուռ, ջեռուցման համակարգ, արևային ջրատաքացուցիչ և այլ էներգախնայող և ջերմամեկուսացնող նյութեր) ձեռքբերման նպատակով, վարկառուն ստանում է դրամաշնորհ՝ վարկի պայմանագրային գումարի 10%-ի չափով, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:
Դիտում՝ 1782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW