ՎՏԲ-Հայաստան Բանկը ներում է անհուսալի վարկերի տույժ-տուգանքները

05.07.2018 | 00:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի եւ տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին:

«Սույն առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով եւ անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր)՝ անկախ պարտավորության գումարից եւ արժույթից:

Առաջարկը գործում է 271 եւ ավելի ժամկետանց օր ունեցող վարկերի համար, որոնք 31.05.2018թ. դրությամբ դասակարգված են եղել որպես անհուսալի: Առաջարկով հետաքրքրված հաճախորդները պետք է մինչեւ 31.12.2018թ. այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Հաշտության համաձայնագիր կնքելու համար: Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում հաճախորդը ստանում է մնացորդային պարտավորության մարման նոր ժամանակացույց՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով՝ Հաշտության համաձայնագրի կնքման օրն առաջին մարումը կատարելու պայմանով:

Հաշտության համաձայնագրի կնքման համար բավարար է անձնագրի եւ հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) ներկայացումը: Գործարքը ձեւակերպվում է տեղում՝ սկսած 15 րոպեից»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 9801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW