Philip Morris-ը ներկայացնում է ծխախոտի տաքացման IQOS համակարգը

28.02.2018 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Philip Morris #IQOS
Ծխել, թե չծխել՝ այս է խնդիրը: 2003թ. մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ օրենք ընդունեց, որի կետերից էր նաեւ հասարակական վայրերում ծխելու արգելքը:

Եվրոպական, ռուսական, ամերիկյան բազմաթիվ երկրներում այսօր, իսկապես, անհնար է ազատ ծխել հանրային վայրերում՝ փողոցներում, լողափերում, այգիներում, սրճարաններում, հյուրանոցներում, տարբեր կառույցների ներսում:
 
Ռեստորաններում, օդանավակայաններում, այլ հաստատություններում կամ փողոցներում  ծխողների համար հատուկ առանձնացրած տարածքներ կան, մի շարք երկրներում ծխող օրինազանցները պարտավոր են տուգանք վճարել:
 
«Ահ, ինչ լավ է» հիացմունքով պնդում են չծխողներն ու ասում, որ չեն ցանկանում պասիվ ծխողի դերում լինել, իսկ ծխողները շարունակում են պայքարել, նաեւ վիրավորվել, որ մի շարք երկրներում նրանց սկսել են դասել որպես փոքրամասնություն՝ անտեսելով սեփական կամքը դրսեւորելու ազատությունն  ու որոշում ընդունելու իրավունքը:

Այնուամենայնիվ, ծխել, թե չծխել՝ այս է հավերժական խնդիրը: Երկու կողմերին «հաշտեցնելու» ու ընդհանուր հայտարարի գալու հեղափոխական առաջարկ ունի Philip Morris ընկերությունը, որը վերջերս սպառողին է առաջարկել ծխախոտի տաքացման իր IQOS համակարգը: Եթե դեռ չեք լսել այս համակարգի մասին, վստահաբար շուտով կտեսնեք ծխախոտի կարճ հատիկները՝ սթիքերը, որն օգտագործելուց առաջ տեղադրում են բռնիչում:
 
Այսպիսով՝ ինչո՞վ է տարբերվում ընկերության առաջարկած համակարգն ու ինչո՞ւ է այն հասցրել հեղափոխական արտադրանք համարվել՝ ընդունվելով մոտ 38 երկրում եւ փոխարինելով ծխախոտը մոտ 4,7 մլն մարդկանց համար: 420 գիտնականներ ու ոլորտի մասնագետներ աշխատել են ստեղծել ծխախոտի այլընտրանք, որ կնվազեցնի առողջության վրա ունեցած վնասակար ազդեցությունը:
 
Տաքացման համակարգը երեք հիմնական բաղադրիչ ունի՝ ծխախոտային հատիկը (սթիքը), բռնիչն ու լիցքավորիչը: Համակարգի օգնությամբ գլանակում եղած թութունը տաքանում է մինչեւ 350°C ու չի այրվում, այն դեպքում, երբ հասարակ ծխախոտի ջերմաստիճանը այրվելիս հասնում է մինչեւ 800: Պահպանելով իսկական ծխախոտի համը՝  IQOS-ի օգտագործման ընթացքում ծխի փոխարեն առաջանում է գոլորշի, որը հագեցնում է նիկոտինի քաղցը, չի արտադրում ծուխ եւ, իհարկե, մոխիր: Իսկ դա նշանակում է, որ IQOS-ը չի «նյարդայնացնի» չծխողներին, չի թողնի տհաճ հոտ մատների, մազերի, հագուստի վրա:
 
Բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում, կամ դեռեւս պատրաստ չեն թողնել ծխելը, կարող են փորձարկել IQOS համակարգը՝ որպես նորարական այլընտրանք:
Դիտում՝ 2910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW