ՀՀ-ն ու Լիբանանը «նախանձախնդիր են՝ ընդլայնելու տնտեսական կապերը»

22.02.2018 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Միշել Աուն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայկական կողմը դրական է գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը:

Այս մասին նախագահը հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման արդյունքներով:

«Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձեւավորում մեր գործարարների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հավելել է, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար:
Դիտում՝ 1988

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW