2017-ին Ինեկոբանկը զբաղեցրել է առաջին տեղը կապիտալի շահութաբերությամբ
21.02.2018 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

«Բանկի հաջողությունները շարունակական են. ճիշտ ընտրված ռազմավարության եւ դրա քայլ առ քայլ ճիշտ իրագործման արդյունքում ունենք գրեթե բոլոր դիրքերի բարելավում։ Ամենակարեւոր ձեռքբերումն, իհարկե, շահույթի բարձր մակարդակն է, 7 մլրդ դրամ շահույթը ապահովեց համակարգում կապիտալի շահութաբերությամբ առաջին տեղը»,- նշել է բանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։
2017թ. ընթացքում բանկի ակտիվներն աճել են 18%-ով՝ կազմելով 278 մլրդ դրամ։ Վարկային պորտֆելի եւ բարձր իրացվելի ակտիվների աճը կազմել է համապատասխանաբար 8% եւ 30% ։
Վարկային պորտֆելը կազմել է 173 մլրդ դրամ, որից.
- մանրածախ վարկերի պորտֆելը կազմել է 57 մլրդ դրամ՝ գրանցելով 15,2% աճ 2016թ. նկատմամբ,
- կորպորատիվ վարկերի պորտֆելը կազմել է 121 մլրդ դրամ՝ գրանցելով 4% աճ 2016թ. նկատմամբ:
Իրացվելի ակտիվների եւ ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը կազմել է 29%։
Պարտավորությունների ծավալը կազմել է 230 մլրդ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 19% աճ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն աճել են 28%-ով, որի արդյունքում ընդհանուր պարտավորություններում դրանց կշիռը կազմել է 61%։
Հաճախորդներից ներգրավումների ծավալը 2017թ. վերջի դրությամբ 141 մլրդ դրամ է, որի 75%-ը անհատների խնայողություններն են։
«Արդյունավետության բարձրացման մեր ջանքերը շարունակական արդյունք են ապահովում. տարվա ընթացքում ծախս/եկամուտ հարաբերակցությունը կրճատվել է 5,6 տոկոսային կետով`կազմելով 34,2%։
Բանկն ակտիվորեն շարունակում է նոր տեխնոլոգիաների օգտագործումն իր գործունեության մեջ, ինչն իր դրական ազդեցությունն է թողնում բանկի տարբեր ցուցանիշների վրա։ 2017թ. բարելավվել եւ արդիականացվել է վարկային սքորինգի համակարգը, ինչի արդյունքում 2017թ. չաշխատող վարկերի մեր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 1,1 տոկոսային կետով, իսկ չաշխատող վարկերի ծածկման գործակիցն աճել է՝ կազմելով 62%։
ԿԲ կողմից սահմանված բոլոր նորմատիվներին համապատասխանում ենք՝ ապահովելով նաեւ այդ նորմատիվների գծով սահմանված ներքին բուֆերները։ Ինեկոբանկի սեփական կապիտալը 2017թ. վերջի դրությամբ կազմել է 48 մլրդ դրամ, որն ապահովել է կապիտալի 14,6% համարժեքություն՝ ԿԲ կողմից սահմանված 12%-ի համեմատ։
Բանկի ցուցանիշները թույլ են տալիս դիմակայել շուկայի բոլոր անսպասելի զարգացումներին»,- ավելացրել է Հայկ Ոսկանյանը։
Զուտ տոկոսային եկամուտը 2017թ. նախորդ տարվա համեմատ աճել է 13,5%-ով՝ կազմելով 15,7 մլրդ դրամ։ Ընդհանուր գործառնական եկամտի ծավալը հասել է 19,9 մլրդ դրամի՝ աճելով 12,4%-ով։
Արժեզրկումից կորուստները բարելավվել են 9,6%-ով՝ կազմելով 4,1 մլրդ դրամ։ Արդյունքում վարկային ռիսկի ցուցանիշը 0,5 տոկոսային կետով բարելավվել է` կազմելով 2,4%։
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: