Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-փապրիլ ամիսներին աճել է 42.2%-ով` կազմելով ավելի քան $1193 միլիոն

21.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 430.3 մլրդ դրամ կամ 1193.6 մլն ԱՄՆ դոլար` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 42.2%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալը կազմել է 116.4 մլրդ դրամ կամ 323.1 մլն դոլար, ներմուծման ծավալը` 313.9 մլրդ դրամ կամ 870.5 մլն դոլար:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 197.5 մլրդ դրամ, կամ 547.4 մլն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9200

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW