Հայտնի է «Թել-Սել»-ի «Հաջողակ վճարող» ակցիայի առաջին հաղթողը

12.06.2017 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Թել-Սել» #Telcell #Ռուբեն Սաղոյան
«Թել-Սել» ընկերությունը, իր 10-ամյակի առթիվ, մայիսի 15-ից մեկնարկել է «Հաջողակ վճարող» ակցիան:

Ընկերությունում նշել են, որ ակցիայի շրջանակում Telcell տերմինալներով վճարողներն ինքնաբերաբար դառնում են վիճակախաղի մասնակիցներ եւ հնարավորություն ստանում շահելու մրցանակներ, այդ թվում՝ iPhone 7 հեռախոս եւ Renault Logan մակնիշի 2 ավտոմեքենա:

«Խաղարկության հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով՝ 15 օր պարբերականությամբ անցկացվող վիճակահանությունների ընթացքում, որոնք ուղիղ հեռարձակվելու են Telcell-ի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում եւ Youtube-ում»,- ասված է հաղորդագրությունում:

Հունիսի 6-ին կայացել է առաջին խաղաշրջանն ամփոփող վիճակահանությունը, որի արդյունքում iPhone 7 սմարթֆոնը շահել է Հրաչ Հովհաննիսյանը՝ Վանաձորից:

«Telcell-ը որոշեց իր գործունեության հոբելյանական՝ 10-րդ տարին նշանավորել խոշոր արշավի անցկացմամբ, որը հնարավորություն կտա վճարումների գործընթացը դարձնել հետաքրքիր ու սպասումնալի: Անցկացվեց առաջին խաղաշրջանը, եւ մեր հաճախորդների արձագանքները վկայում են, որ անակնկալն իսկապես ստացվում է»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի եւ ծառայությունների մշակման բաժնի ղեկավար Ռուբեն Սաղոյանը՝ հավելելով, որ խաղարկությունը շարունակվում է:

Ընկերությունում տեղեկացրել են, որ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու համար պետք է գրանցվել www.telcell.am կայքում:

Renault Logan 1-ին ավտոմեքենան կխաղարկվի օգոստոսի 4-ին՝ Telcell-ի 10-ամյակի օրը:
Դիտում՝ 7887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW