Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:Մայիսի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:Նիստում քննարկվել եւ հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական եւ գործունեության հաշվետվությունները:Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է սեփական խորհրդատվական եւ ներդրումային ընկերությունը հիմնել: Արմեն Ավակ Ավակյանը ծնվել է 1986 թվականին Թեհրանում: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Կենտրոնական եվրոպական համալսարանը (Հունգարիա): Աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես գործադիր տնօրենի օգնական, եղել է «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով տնօրենն ու ռեգիոնալ տնօրենը:2016թ. դեկտեմբերի 1–ից՝ ՀՀ վարչապետի խորհրդականն է: Tweet Դիտում՝ 6215