ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստի եւ աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի` RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում նոյեմբերի 7-ին հանձնվել են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ հոկտեմբերի համար: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ եւ հոկտեմբերի ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգեւներ եւ պատվոգրեր:Հայփոստում հիշեցրել են, որ արշավն իրականացվելու է մինչեւ տարեվերջ:«RIA համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն ունի մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելում է $100»,- ասված է հաղորդագրությունում:Հայփոստում տեղեկացրել են, որ արշավի շրջանակում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա եւ Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում են իջեցված՝ 1% միջնորդավճարով: Tweet Դիտում՝ 8789