ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Հարմարավետ» ավանդատեսակը

06.10.2016 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց համար գործարկել է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»:

Բանկում նշել են, որ նոր պրոդուկտի շնորհիվ բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ եւ հարմարավետ կուտակել միջոցներ՝ ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները առանց կուտակված տոկոսների կորստի:

Ավանդը ներդրվում է դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուբլիով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը 7.5% է՝ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 դրամ (300 դոլար/եվրո, 10 000 ռուբլի):

Բանկում առանձնացրել են նոր ավանդի հիմնական առավելությունները՝

- Հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է համալրել ավանդը կամ ելքագրել միջոցները մինչեւ ավանդի նվազագույն գումարը:
- Ավանդը համալրելու եւ հաջորդ գումարային աստիճանավորում անցնելու դեպքում կիրառվում է բարձրացված տոկոսադրույք։
- «Ինտերնետ Բանկինգ» համակարգով ավանդը դրամով ձեւակերպելիս ստանդարտ դրույքաչափին ավելանում է 0.25%։
- Տոկոսների մասնակի պահպանում՝ դրամով ավանդի վաղաժամկետ լուծվելու դեպքում՝ 181 օր հետո:

Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ, կարելի է օգտվել «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունից եւ կատարել առցանց համալրումներ կամ օգտվել Telcell/Easy Pay տերմինալներից:

Ավանդը ձեւակերպելիս հաճախորդին տրամադրվում է նվեր՝ VISA կամ MasterCard քարտ:

Դիտում՝ 15355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW