ԿԲ խորհորդը թույլ է տվել “Կոնվերս բանկին” ստեղծել UTS փոխանցումների համակարգը

07.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուդը թույլտատրել է “Կոնվերս բանկին” ստեղծել եւ իրականացնել “UNITED TRANSFER SYSTEM” (UTS) հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեությունը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին ԿԲ մամլո ծառայությունում, որոշումն ընդունվել է փետրվարի 6-ին կայացած Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում:

ԿԲ Խորհուրդը նաեւ փոփոխություններ եւ լրացումներ է մտցրել “Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններ”, “Բանկերի գործունեության կարգավորում, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներ” եւ “Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք” փաստաթղթերում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10129

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW