Երեւանում բացվել է «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» էքսպոն

19.05.2016 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակում:

Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված եւ գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:

Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն եւ առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին:

Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաեւ իրենց մոտ առկա աշխատատեղերը եւ ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը:

Սերժ Սարգսյանը ոգեւորիչ է համարել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները եւ սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել արտադրանքի իրացման եւ արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Դիտում՝ 3540

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW